Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վարչապետը խուսանավեց բուն խնդրից, և իմ այդ թեմայով գրառման status quo-ն մնում է անփոփոխ և անպատասխան. Վահան Արծրունի

Հունիս 08,2020 23:03

Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի ղեկավար Վահան Արծրունին ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այնպիսի տպավորություն է, որ վարչապետին իմ տեքստի բովանդակությունը ներկայացնելիս «մոռացան» նշել, որ ես հատկապես նկատի ունեի ԵՊԲՀ (պետական) թիվ մեկ հիվանդանոցի նոր մեկուսարանը, այլ ոչ թե որևէ մասնավոր հիմնարկություն, և ՄԱՐՏ ամիսը, այլ ոչ թե ՀՈՒՆԻՍԻ 5-ը` եթե այսօրվանից հետ հաշվենք 3 օր:

Ես տեղեկացված էի փոխնախարարի այցի մասին, բայց գրառումս վերաբերվում էր հետևյալ հանգամանքին` եթե բժշկական կովիդ-մեկուսարանը պատրաստ էր մարտից, ինչու այն չօգտագործվեց մինչև մայիսի սկիզբը այն դեպքում, երբ դրա սուր անհրաժեշտությունը արդեն կար դեռ ապրիլի վերջերին:

Ավելի կոնկրետ` ասածս ի սկզբանե այն էր, որ «նախարարությունը պետք է կայացներ որոշումը համապատասխան բուժհաստատության հետ» շատ ավելի վաղ, քան երեք օր առաջ:

Փաստացի` վարչապետը խուսանավեց բուն խնդրից, և իմ այդ թեմայով գրառման status quo- ն մնում է անփոփոխ և անպատասխան:

Իմ մայիսի 7-ի ՖԲ գրառման ամբողջական տեքստը`

«Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։

Ո՞վ է սրա պատասախանը տալու»:

Նիկոլ Փաշինյան. «…Ինչ վերաբերում է պարոն Արծրունու հրապարակմանը, ես տեղյակ եմ, որ հրապարակումից երեք օր առաջ այդ թեման լուծված է եղել արդեն, եւ նախարարությունը համապատասխան բուժհաստատության հետ կայացրել է որոշում»:

Միայն ի՞նձ մոտ է այն տպավորությունը, որ մենք տարբեր իրողությունների մասին ենք խոսում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Իսկ չեք նկատել որ վարչապետի պատասխանների ստիլը հենց այդպիսին է։ Խոսել տարբեր իրողություններից կամ հարցին պատասխանելու փոխարեն վերաձևակերպել տրված հարցը դարձնելով այն խոցելի ու հարձակվել արդեն անտեր ու որբ հարցի վրա։ Հարմար է այդպես, բայց վիրավորական մտածող մարդկանց համար։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930