Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդ եմ տալիս՝ ՊՆ նախարարի կողմից ղեկավարվող հիմնադրամը Նիկոլ Փաշինյանին էլ դատի տա. Ուրիխանյան

Հունիս 08,2020 22:50

«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին։ Հիմնադրամը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները , թե հիմնադրամից գումար է անհետացել:

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր հայտնած տեղեկությունները զրպարտչական չի համարում. «Ես հրապարակել եմ ճիշտ տեղեկություններ, հանդես եմ գալու դրա հետ կապված հատուկ հայտարարությամբ: Խորհուրդ եմ տալիս, որ Նիկոլ Փաշինյանին էլ դատի տա Պաշտպանության նախարարի, այսինքն՝ կառավարության անդամի կողմից ղեկավարվող հիմնադրամը, հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարն է  խորհրդի նախագահը, որովհետեւ նախորդ օրը Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ փոխանցված գրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ 1 միլիարդ 900 միլիոն պարտավորություն հիմնադրամի նկատմամբ կատարված չէ: Այնպես որ, խորհուրդ կտամ ՝վարչապետին էլ դատի տան, եթե ուզում են բոլորին դատին տան, որոնք հարցնում են, թե ուր են ժողովրդի փողերը »:

Արփինե  ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930