Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում այցելեց նաև վերակենդանացման բաժանմունք։
Բաժանմունքում բժիշկն ասաց, որ երկու ազատ մահճակալ ունեն․ «Հիմնական խնդիրն այն է, որ տեղ չլինելու պատճառով հիվանդները մնում են տանը որոշ չափով ծանրանում են, և ավելի ծանր վիճակով ընդունում են մեզ մոտ։ Հիմնականում, եթե նկատեք շատ են 60 տարեկանից բարձրները, շատ հազվադեպ լինում են ջահելներ՝ 40-50 տարեկան, բայց նրանց ծանրությունը պայմանավորված է լինում իրենց խրոնիկ հիվանդություններով կամ նյարդային համակարգի հետ»։
Ավարտելով իր ուղիղ եթերը Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Աշխատեցինք ծանր առանձնապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին ցույց չտալ։ Բայց տեսարանը, իհարկե, ճնշող է»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1224372074575773
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ