Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ թվով վարակակիրներ Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքստ» տեքստիլ ֆաբրիկաներում

Հունիս 08,2020 22:35

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող երկու ֆաբրիկաներում՝ «Լենտեքս»-ում ու «Սվետտեքստ» -ում, որը գործում է «Չուլոչնու» շենքում, հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված բավական մեծ թվով աշխատակիցներ։

«Լենտեքս»-ից նմուշառվել են 90 հոգի, որոնցից 20-ի մոտ թեստերի պատասխանները եղել են դրական։

Իսկ «Սվետտեքստ» -ում նմուշառել են 50 աշխատակցի, դրական պատասխան է եկել 10 հոգուց ավելիի մոտ։ Ի դեպ, այս երկու կառույցներում հետազոտություններն իրականացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Բանն այն է, որ երեք օր առաջ «Լենտեքս-»-ի երկու աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սա էլ առիթ է հանդիսացել, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆաբրիկայի աշխատակիցներից նմուշառումներ իրականացնի։

Քննարկվում է նաև այս երկու ֆաբրիկաների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու հարցը։

Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Լենտեքս»-ի տնօրեն Կարեն Գոմցյանից, նա, սակայն, ասաց, որ թվերից հստակ տեղյակ չէ, այդ հարցով ֆաբրիկայում կա զբաղվող անձ։

Վերջինիս հետ դեռ կապ հաստատել չի հաջողվել, թեև կփորձենք անպայման պարզաբանումներ ստանալ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ https://banks.am/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930