Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսով հիվանդ․ «Մեր անձնուրաց բժիշկները մինչև վերջ նվիրված են, օրերով տուն չեն գնում»

Հունիս 08,2020 22:15

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող կորոնավիրուսով վարակված հիվանդները իրենց սենյակների պատուհանից զրուցեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիվանդները գոհ էին պայմաններից և լավ էին գնահատում բուժանձնակազմի աշխատանքը. «Մեղվի պես անընդհատ 24 ժամ պտտվում են։ Շատ հոգատար են»։

Նրանց շրջանում կային նաև բուժանձնակազմի անդամներ, որոնք իրենց աշխատանքի ընթացքում էին վարակվել կորոնավիրուսով։ Նրանք ասացին, որ դուրս գրվելուց հետո շարունակելու են իրենց աշխատանքը։

Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր էր, թե ինչպես են վարակվել հիվանդները։ Մի տղամարդ պատասխանեց․ «Շատ գիտենք, դուրս ենք եկել, տեղ ենք գնացել, տենց վարակվել ենք, չենք հիմանում։ Էսօր գլխավոր բժիշկները, պրեզիդենտներն են հիվանդանում, ի՞նչ իմանաս՝ որտեղի՞ց են վարակվում»։

Հիվանդները շնորհակալություն էին հայտնում բժիշկներից, ասում էին, որ նրանք չափից շատ հոգատար են․ «Մեր անձնուրաց բժիշկները մինչև վերջ նվիրված են, օրերով տուն չեն գնում։ Մենք ունենք Արշակ Դավիթովիչ, որ մեզ համար աստված է։ Գոհ ենք բոլորից, մեր աստծուց, ձեզնից»։

Վերջում էլ նրանք իրենց աջակցությունը հայտնեցին վարչապետին․ «Առողջացիր, գործեր շատ ունես, պետք լինի, հետևդ կանգնած ենք»։

Այս խոսակցությունից հետո Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հիվանդների տրամադրությունը բարձր է․ «Տրամադրությունն էլ կապ ունի առողջացման տեմպերի վրա»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1224372074575773

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930