Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր էր մտել Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից։ Նրան էին ուղեկցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։
Հիվանդանոցի ընդունարանում վարչապետը հանդիպեց մի տղամարդու, որին նոր էին տեղափոխել հիվանդանոց։ Նա նշեց, որ թոքաբորբ ունի։ Ընդունարանի պատասխանատուն հայտնեց, որ քանի որ ընդունարանում թթվածին շնչելու հնարավորություն կա, հիվանդը դեռ ընդունարանում է, մինչև համապատասխան բաժնում տեղ ազատվի։
«Վերջին 5-6 օրերի ընթացքում հիվանդների հոսքը պակասել է, բայց մինչև վերջին մեկ շաբաթը մենք ունեցել ենք այնպիսի հոսք, որ հիվանդներն այստեղ նստելու տեղ էլ չեն ունեցել։ Մինչև վերջին շաբաթը եղել է, որ հիվանդները 7-8 ժամ են սպասել, բավական վատ վիճակում, ու բաժինները նույնիսկ մեկ տեղ չեն ունեցել։ Վերջին մեկ շաբաթում հոսքը մի փոքր ավելի պակաս է, հինգ-չորս օր, միանշանակ, պակաս է։ Դրա համար ընդունարանում այդքան շատ հիվանդներ էլ չեն սպասում»,- ասաց նա։
Ընդունարանի պատասխանատուն հայտնեց, որ վերջին օրերին հիվանդանոցում ավելի շատ ծանր հիվանդներ են բուժվում։ Արսեն Թորոսյանը հավելեց, որ դա պայմանավորված է գնահատման չափանիշների փոփոխությամբ․ «Ամենասկզբում մենք այստեղ ընդունում էինք գրեթե բոլոր պացիենտներին, նույնիսկ 37 ջերմություն ունեցող պացիենտներին։ Ընդունում էինք, թեստավորում էինք, տեղավորում էինք հիվանդանոցում, նույնիսկ 14 օր պահում էինք, հետո ուղարկում էինք տուն»։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1224372074575773
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ