Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Հունիսի 8-ի դրությամբ, 13 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 253 պացիենտ, որից 53-ը հիվանդանոցային, 200-ը` տնային պայմաններում։
Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի թիվը 5 է։
Կարդացեք նաև
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Շատվան, Սոթք, Նորակերտ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար եւ Լանջաղբյուր համայնքներում:
Մեծ Մասրիկ*, Զոլաքար*, Ծովազարդ* եւ Ծովինար* համայնքներում վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, իսկ բոլոր պացիենտներն ապաքինվել են»։