Այսօր պարետատան նիստից հետո, խոսեց նաեւ Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը: Վարչապետի խոսքով, Նուշիկն իր 3 երեխաներին թողնելով տանը, որպես կամավոր, այս օրերին օգնում է Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին:
«Արդեն երկու ամիս է, որպես կամավոր օգնում եմ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին: Ընտանիքիս հետ կապը, երեխաներիս հետ կապը միայն տեսազանգի միջոցով է, կարոտս նույնպես տեսազանգի միջոցով եմ առնում: Շատ կարեւորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ: Իմ շատ սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում նաեւ խնդրանքս է ամենայն լրջությամբ մոտեցեք իրավիճակին:
Յուրաքանչյուրս մեծ պատասխանատվություն ենք կրում՝ օգնելու, որպեսզի համաճարակը շուտ դուրս գա մեր երկրից: Սիրելի հայրենակիցներ կրեք դիմակ: Դիմակ կրելով դուք օգնում եք մեզ, որ մեր մեջ հույս լինի, որ մենք շուտ կազատվենք մեր արտահագուստից, մեր դիմակից: Շատ դժվար է աշխատել մեր արտահագուստով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև