ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում այսօր 2019թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ըստ օրակարգի պետք է զեկույց ներկայացներ նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, ինչպես տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց, նա չի եկել, մինչդեռ պատգամավորները նրան տեսնելու եւ հարցեր հղելու առիթներ առանց այդ էլ քիչ են ունենում:
Թունյանը շեշտեց՝ Մարությանի գալը լավ կլիներ. «Քաղաքապետի փոխարեն եկել էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, սակայն նիստերի դահլիճում այլեւս չի նկատվում, մինչդեռ մյուս պաշտոնյաներն այսօր առավոտից սպասել են զեկուցման իրենց հերթին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ