Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Նոր-Նորքի 5-րդ զանգվածում քրեական հեղինակության սպանությունը բացահայտվել է

Հունիս 08,2020 19:20

2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է Ռուսաստանի Դաշնության Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված, 13.11.1987թ.-ին ծնված Ս. Մ.-ն, ով 25.06.2019թ.-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ժամանել է ՀՀ, իսկ 03.07.2019թ.-ին` մեկնել ՀՀ-ից:

Քննությամբ պարզվել է, որ Ս. Մ.-ին ՀՀ-ում Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակել է Երևան քաղաքում բնակվող Ա. Ղ.-ն:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցության հիման վրա 2019թ․օգոստոսի 21-ին որոշում է կայացվել Ս. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում:

Քրեական վարույթն իրականացնող մարմնի 2019թ. օգոստոսի 23-ի որոշմամբ Ա. Ղ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ա. Ղ.-ի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2020թ. հունիսի 2-ին քրեական  գործից մեղադրյալ  Ա. Ղ.-ի մասով գործն անջատվել  է և այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և 2020թ. հունիսի 8-ին քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930