Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավիճակն այսօր մեզ ստիպում է գործել միայն աջակցության եւ օգնության ուղղությամբ՝ անկախ՝ իշխանության ղեկին ովքեր կլինեն. ՍԴՀԿ

Հունիս 08,2020 18:11

Վերջին օրերին առավել հաճախակի են դարձել խոսակցությունները իշխանության հրաժարականի պահանջի շուրջ և կարծես նույնիսկ այն ուժերը, որոնք ժամանակին ամեն ինչ անում էին ներկա իշխանության դրական վերաբերմունքին արժանանալու համար, ամեն կերպ ցուցադրում էին իրենց «Մեծ ներդրումը» Թավշյա «հեղափոխության» գործում, այսօր, երբ իշխանությունը գուցե վրիպումներ են թույլ տրվել կամ իրավիճակին ոչ համապատասխան գործողություններ՝ աջակցության եւ օգնության փոխարեն «դանակներն են սրում» հույսով մեծ պատառներ փախցնելու։

Այո, իշխանության կողմից մինչ այսօր թույլատրվել են բազմաթիվ սխալներ, որոնցում կարելի է նրանց մեղադրել, չներել, բայց արդյոք համաճարակի օրերին մենք այդ իրավունքն ունե՞նք։

Իրավիճակն այսօր մեզ ստիպում է գործել միայն աջակցության եւ օգնության ուղղությամբ՝ անկախ իշխանության ղեկին ովքեր կլինեն, ինչ քաղաքական կառույցի ներկայացուցիչներ կլինեն։

Բայց արդյոք սա հասկանու՞մ են «ընդդիմադիր» դիրքերից հանդես եկող եւ որեւէ գաղափարական զանազանություն չունեցող քաղաքական կառույցները։

Վստահ ենք, որ հասկանում են, բայց եւ հարմար առիթը բաց թողնել չեն ցանկանում քաղաքական միավորներ հավաքելու նպատակով։

Այս ամենով հանդերձ մենք կասկածի տակ անգամ չդնելով որեւէ ուժի կամ կառույցի հայրենասիրության զգացումը, այնուամենայնիվ կոչ ենք անում հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից, «իշխանության վատերն են, ես լավն եմ, ես որ լինեի ավելի լավ կանեի» մոտեցումներից, նույնիսկ եթե իշխանության հռետորաբանությունը կառուցված է այդ  հիմքով։ Հայրենասիրությունը եւ մարդու անձնական որակները դեռ լավ ղեկավար լինելու ցուցանիշ չեն։ Պետք է հրաժարվել նմանատիպ արատավոր եւ հասարակության ներուժը մսխող դրսեւորումներից։

Քաղաքական կառույցները կոչված են գաղափարներ եւ իդեալներ գեներացնելու, դրանք հասարկությանը հասցնելու, հասարակությանն առաջնորդելու եւ հասարակությանն էլ ավելի կազմակերպված դարձնելու, ավելի բարձր որակական հատկանիշներ նրան տալու համար եւ ոչ ամբոխների դժգոհության հաշվին իշխանության ճանապարհ հարթելու համար։

Ի՞նչ է սպասվելու մեզ որպես ազգ եւ որպես պետություն, եթե շարունակենք այս քաղաքական քաոսը։

Միաժամանակ կոչ ենք անում, թեկուզ կարճաժամկետ համախմբման ճանապարհով, միասնական ուժերով Հայաստանը եւ մեր հայրենակիցներին համաճարակից ազատել, մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ, որոնց հաշվին քաղաքական միավորներ հավաքելը կարմիր գիծ պիտի լինի բոլորիս համար։

Որպես գաղափարական ընդդիմություն միաժամանակ կոչ ենք անում իշխանություններին՝ սթափվեք, գործեք որպես ղեկավարներ, ազատվեք փողոցային ցուցարարի բարդույթից, «մեխն էլ է ձեր ձեռքը, պայտն էլ», ձեր ներկա դիրքը ձեզ կարող է տանել միայն մեկուսացման եւ իրականությունից կտրման։

ՍԴՀԿ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930