Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը. Երվանդ Վարոսյան

Հունիս 08,2020 17:52

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարադատությունը Հայաստանում չի սպանվելու, ավելին` ապաքինվելու է ու բաղկացած է լինելու գրագետ, խիզախ ու անկախ դատավորներից։

Այսօր այդ ճանապարհին կատարվեց կարևորագույն քայլ` դատավոր Դավիթ Բալայանի կողմից քրեական գործը դատական քննության նախապատրաստելու փուլում որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Որպես իրավաբան, ես օրինական որևէ այլ ելք այս գործի պարագայում չէի տեսնում։ Բայց Հայաստանում նման որոշում կայացնելու համար դատավորից պահանջվում է ոչ միայն գիտելիքների հարուստ պաշար, ոչ միայն երկարամյա փորձ, այլ նաև դատավորի ամենակարևոր հատկանիշները` անկախությունն ու խիզախությունը։

Կայացված որոշմամբ դատարանը հաստատված է համարել այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցված է եղել քրեական գործի հարուցման հետ զուգահեռ, առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, ինչն ապօրինի է դարձրել քրեական գործի ընթացքն առհասարակ։

Դատարանը գտել է նաև, որ եթե անգամ դատավորի անձեռնմխելիությունը լիներ հաղթահարված, ապա դատավորին ու նիստերի քարտուղարին առաջադրված մեղադրանքն անորոշ է, իսկ վերագրվող արարքները չեն պարունակում քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները։

Բացի այդ, դատարանը գտել է, որ եթե անգամ այդ հանցակազմի տարրերը ձևականորեն առկա լինեին մեղսագրվող արարքներում, ապա միևնույն է տեղի ունեցածը հանցագործություն չէր կարող համարվել, քանի որ այդ արարքները չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, դրանցով էական վնաս որևէ անձի չի պատճառվել ու չէր էլ կարող պատճառվել։

Շնորհավորում եմ բոլորիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930