Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Վիրաբյանը նշել է՝ Արցախում կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության և ևս 7 ներքին ծառայությունների սակագներ

Հունիս 08,2020 17:13

Հունիսի 8-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանին և  հանձնաժողովի պատասխանատուներին:

Միքայել Վիրաբյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները և դրանցում սպասվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահը, խոսելով առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, նշել է, որ հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության և ևս 7 ներքին ծառայությունների սակագներ: Միքայել Վիրաբյանի փոխանցմամբ, այդ ոլորտի սակագների հաջորդ նվազումը նախատեսվում է հունվարի 1-ից:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, գոհունակություն հայտնելով հանձնաժողովի կատարած աշխատանքից, հույս է հայտնել, որ բարեփոխումները շարունակական բնույթ կկրեն և կտարածվեն նաև հանձնաժողովի շրջանակում կարգավորվող մյուս ոլորտներում:

Հանձնաժողովի աշխատանքների հետագա զարգացման գործում երկուստեք կարևորվել է օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:

Արցախի Հանրապետության ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930