Վրաստանի «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում կորոնավիրուսի հարցով Հայաստանին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
«Բանակցություններ են ընթանում: Ինչպես գիտեք, առաջարկն արվել է մեր կողմից, այդ ամենը կդառնա բանակցությունների առարկա»,- ասել է Իմնաձեն:
Ավելի վաղ Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ