Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի գյուղում խմելու ջրով կաղամբ են ջրում, վերջին գյուղին ջուր չի հասնում». ապօրինի խողովակները կվերանա՞ն

Հունիս 08,2020 16:07
vorogman jur

«Սյունիքի մարզի Հացավան գյուղում հինգ օրից ավելի խմելու ջուր չի եղել՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Բնակիչները դժգոհ են «Վեոլիա ջրից»,-ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

Սուրեն Պապիկյանը պարզաբանեց՝ 24 ժամ չէին կարողանում գտնել, թե վթարի կետը որտեղ է գտնվում. «Հացավանն այդ խողովակաշարի վերջին հատվածում էր գտնվում: Ցավոք, գործ ունենք նաեւ բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի հետ: Երբ որեւէ գյուղում խմելու ջրով կաղամբ են ջրում, վերջին գյուղն այդ ջուրը չի ստանում»:

Նախարարը շեշտեց, որ «Վեոլիա ջրի» հետ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ. «Միասին աշխատում ենք կտրել ապօրինի խողովակները, որպեսզի վերջնակետին էլ ջուր հասցնենք: Խնդիրը կա նաեւ Արարատի մարզում, որտեղ ջուրը ճանապարհի կեսին «կորում» է, մինչդեռ պետք է հասներ վերջին գյուղերին: Մարդկային անբարեխղճությունը երբեմն սահմաններ չունի, եւ ջրի կորուստը որոշ դեպքերում չափազանց շատ է: Առաջիկայում ջրի կորստի հետ կապված հայտարարություններ կանենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930