Հունիսի 8-ին տեղի են ունեցել ԱԺ «Միասնական հայրենիք» և Արցախի «Արդարություն» խմբակցությունների հանդիպումները գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանի հետ:
Հանդիպումների ընթացքում Մհեր Աղաջանյանը ներկայացրել է դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իր ծրագրերն ու առաջիկա քայլերը:
Կարևորվել է խորհրդարանի հետ փոխգործակցությունը ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ՝ խնդիրների վերհանման առումով:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ գլխավոր դատախազի թեկնածուն անդրադարձել է համակարգի աշխատանքների կարգավորման ուղղություններին և առկա հնարավորություններին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ՝ 2020 թվականի հունիսի 9-ին, ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան և քննարկման կդրվի Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին