Ռուսաստանյան ավիափոխադրողների տնտեսական վիճակն արագ բարելավելու համար քննարկվում է Վրաստանի և Եգիպտոսի հետ օդային հաղորդակցությունը աշնանը վերսկսելու տարբերակը, հաղորդում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան: Նշվում է, որ այս ուղղությունների վերագործարկումը հնարավորություն կտա ավիաընկերություններին ուղևորահոսք ունենալ նույնիսկ ոչ ակտիվ սեզոնի ժամանակ:
Տեղեկատվության համաձայն՝ ՌԴ Տրանսպորտի նախարարությունում քննարկում են արտասահմանյան թռիչքների վերսկսման ձևաչափերը: Խորհրդակցությունների ժամանակ նախնական որոշվել է հուլիսի 15-ից վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ 8 երկրների մայրաքաղաքներ, ապա ավելի ուշ՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Ասիայի 7 երկրներ:
Հիշեցնենք, որ 2019թ. հուլիսից ամբողջությամբ դադարեցված են Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքները Վրաստանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպից հետո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ