Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես SMS եմ գրում ու տեղն ասում». նախարարը հորդորում է մետաղի ջարդոնների տեղն իրեն ասել

Հունիս 08,2020 15:04

«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ հանձնաժողովներից մեկի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց՝ նախորդ տարի ԱԺ-ում ընդունված՝ պետական տուրք սահմանող օրենքն ինչպե՞ս ազդեց ջարդոնների հավաքագրման վրա:

Հիշեցնենք՝ նախկինում ծագման տեղական հավաստագիր ունեցող մետաղական ջարդոնը ՀՀ-ից արտահանվում էր առանց պետտուրքի, իսկ նախորդ տարի տեղականի համար էլ պետտուրք սահմանվեց, որ չվտանգվի այն հինգ տեղական մեծ ձեռնարկությունների աշխատանքը, որոնք օգտագործում են մետաղական ջարդոն:

Նախարարն արձանագրեց՝ օրենքի կարգավորումները նպաստել են, որ ջարդոնը հավաքվի. «Շատ դեպքերում երբ տեսել են, որ քանակություն կա, հատկապես՝ մեքենաների ջարդոններ, որոնք ամեն քայլի հանդիպում էին, մեծամասամբ արձագանք ստացել է, ջարդոնը հավաքվել է: Եթե դուք էլ եք տեսել, տեղը հայտնեք ինձ, ես SMS եմ գրում ու ասում, որ այսինչ տեղում ջարդոն ենք տեսել, մարդ ուղարկեք»:

Տիգրան Խաչատրյանի բնորոշմամբ՝ կարելի է ասել, որ օրենքը գործում է, եւ խնդիրը մեծ հաշվով լուծվում է, որովհետեւ հայաստանյան 5-6 կազմակերպություններ ընդունում կամ հավաքում են այդ ջարդոնը. «Եթե ԱԺ-ի ընդունած օրինագիծը չլիներ, հարյուրավոր աշխատատեղերի կրճատում կունենայինք: Բայց ոլորտը համընդհանուր կարգավորումների խնդիր ունի: Եթե հող կա, որում կա ջարդոն, դրա համար բնապահպանական վճարի կատարումը պետք է կապել հողի տիրոջ հետ: Երբ մարդը գիտի, որ իր հողի վրա ջարդոն կա, օր առաջ պետք է մտածի, որ դրանից ազատվի: Այդ կարգավորումը կբերենք ԱԺ ու կքննարկենք պատգամավորների հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930