Լրահոս
Օրվա լրահոսը

Բա սա՞ ինչ է, «ամենակրուտոյ պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ «պրիստիժնի» տեղեր», պարոն Փաշինյան

Հունիս 08,2020 14:25

Այսօր ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանին 2019-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հարցադրումներ էին անում, թե ինչո՞ւ է ՊԵԿ-ը արտոնյալ ու ունի 168 ծառայողական մեքենա: Ավելին, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկեց, որ ավտոբուսները նվիրաբերեն Երեւան քաղաքին:

Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ համաձայն չէ այդ դիտարկման հետ, որ իրենք ծառայողական մեքենաների առումով արտոնյալ են. «Խոսքը վերաբերում էր ավտոբուսներին, որոնք օգտագործվում են ՊԵԿ աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելու համար, դա չի կարող արտոնյալ համարվի: Քանակի առումով ասեմ, որ մենք ունենք 3000-ից ավելի աշխատակից, այնպես որ, նշված քանակն այնքան էլ սարսափելի մեծ թիվ չէ»: Մեր դիտարկմանը՝ աշխատակիցների քանակը դեռ հիմք չէ, որ ծառայողական մեքենա տրամադրվի այդ թվաքանակով, իրենք բարձր աշխատավարձ են ստանում ու կարող են իրենց թույլ տալ երթուղային տաքսիներով գալ աշխատանքի, Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ընթացիկ ծախսերին, դա կորոշվի աշխատանքային քննարկումների ընթացքում, հետո կներկայացվի հանրությանը: Ոչ մի անհնարին բան գոյություն չունի, հարցը կարելի է համարել փակված»:

Ի դեպ, այսօր բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին ՊԵԿ նախագահը չէր մասնակցում, իսկ մենք հիշում ենք, թե ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, ինչ պահանջատեր էր այդ առումով, նա պահանջում էր, որ անպայման առաջին դեմքի մակարդակով ներկայանան ԱԺ ու զեկուցեն: Ուստի Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, որ նախագահի փոխարեն տեղակալն է եկել՝ Արթուր Մանուկյանը պատասխանեց. «Թողեք պետական կառավարման մարմինն ինքը որոշի, թե ով է զեկուցելու»:

Հիշեցրինք, որ Փաշինյանը ժամանակին բոյկոտում էր բյուջեի կատարման հաշվետվության քննարկման նիստերը, երբ Տարոն Մարգարյանը, Սուրիկ Խաչատրյանը չէին գալիս ԱԺ, ասում էր. «Սա ի՞նչ է նշանակում: «Ամենակրուտոյ» պաշտոնյաները չե՞ն գալիս այսպիսի ոչ «պրիստիժնի» տեղեր, գալիս են առավել ոչ արտոնյալնե՞րը»: Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ եթե լիներ ԱԺ լիագումար նիստ, այդ հարցը տալու իրավունքը կունենայինք: Մենք ճշտեցինք՝ ամեն դեպքում ՊԵԿ նախագահն այս պահին գործուղման չի ու հիմքեր չունի չգալու՝ Մանուկյանը պատասխանեց. «Երկրում է, գործուղման չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930