Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով. Երևանում կասեցվել է 2 մանկապարտեզի գործունեություն

Հունիս 08,2020 13:13

Կորոնավիրուսային (Covid-19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:

ՀՀ պարետի N-113 որոշմամբ` այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով կասեցվել է նաև Աջափնյակ վարչական շրջանի թիվ 40 մանկապարտեզի գործունեությունը:

Այս մանկապարտեզներում խախտել են սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները` երեխաներն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման հոսող տաք ջրով, բացակայել են փակվող աղբամանները, պահպանված չեն եղել սպասքի լվացման կանոնները, ջրի ծորակները արմնկային կամ ոտնակային կառավարման չեն եղել:

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են կատարել ստուգայցեր՝ տեղերում տրամադրում են խորհրդատվություն և տալիս են համապատասխան ցուցումներ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930