Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորահայտ ընձառյուծի պահպանության համար Կովկասի բնության հիմնադրամն ավելացնում է ֆինանսավորումը

Հունիս 08,2020 13:05

Հաշվի առնելով  Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մերձակա տարածքներում պարսկական (կովկասյան, առաջավորասիական) ընձառյուծի ներկայության փաստը, ինչը վերջին հիսուն տարիների համար հրաշալի ու  աննախադեպ իրադարձություն է, Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ավելացնում է ֆինանսական աջակցությունը «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը՝ վերոնշյալ տարածքներում ևս համակարգված մոնիտորինգ իրականացնելու նպատակով:

Այս ֆինանսավորմամբ հնարավորություն կլինի ներգրավել նոր աշխատակիցների, ձեռք բերել անհրաժեշտ վառելիք և այլ անհրաժեշտ պարագաներ՝ ընձառյուծի բնակեցման հավանական տարածքներում համակարգված այցեր կազմակերպելու ու մոնիտորինգ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ CNF-ի և  «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2018 թվականին, որի նպատակն էր «Դիլիջան» ազգային պարկի անտառների հանրային մոնիտորինգի իրականացումը։ Այս ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ պարկում պահպանության գործում դրական տեղաշարժն ակնհայտ է, ինչը ցուցադրում է նախաձեռնության կենսունակությունը ՝ նախանշելով պահպանության նման տարբերակի գործունակությունն ու նոր մակարդակը:

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է իր առաքելությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործում:

Կովկասի բնության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930