Ադրբեջանական պետական «İctimai TV» հեռուստաալիքը հայտնել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2020 թվականի փետրվարի 25-ին կնքված «Ռազմատեխնիկական աջակցության» համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանը Թուրքայից պատրաստվում է գնել ռազմական տեխնիկա։
Ադրբեջանակն կողմը հայտնել է թուրքական արտադրության մարտական ԱԹՍ-ներ (անօդաչու թռչող սարքեր), «Altay» տանկեր և «Atak» ռազմական ուղղաթիռներ գնելու իր մտադրության մասին։
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջոշքուն Բաշբուղը նշել, որ 200 մլն թուրքական լիրայի շրջանակներում Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին։
Մեկ այլ փորձագետ՝ Յուսուֆ Ալաբարդան էլ ընդգծել է, որ այդ զենքերը կարող են կարևոր դերակատարում ունենալ «Ղարաբաղը թշնամու լծից ազատագրելու համար»։
Կարդացեք նաև
Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազուլ Մուսթաֆան հիշեցրել է, որ չնայած Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իրավունք չունի 3-րդ երկրներին զենք վաճառելու, սակայն նշյալ ռազմական տեխնիկան և զենքերը թուրքական արտադրության են, ուստի այդ առումով որևէ արգելք չկա։