Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն գործած զինծառայողի հեռախոսում անպարկեշտ սելֆիներ են հայտնաբերվել

Հունիս 07,2020 22:22

2017 թվականի հունիսին ՀՀ ՊՆ N զորամասի մերձակա տարածքում տեղի ունեցած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի ինքնասպանության դեպքով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է:

Այս դեպքով որոշ հանգամանքներ են Aravot.am-ին հայտնի դարձել, որոնք ճշտեցինք Վարդան Մելքոնյանի մորից՝ Կարինե Մանուկյանից: Մասնավորապես, նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ էր իր դուստրը բանակում գտնվող որդուն ուղարկել «50 օր ինքնասպանությունից առաջ» գիրքը, ի պատասխան հարցին հարցով պատասխանեց. «Գիրքը ինչո՞ւ են հրատարակում, որ կարդան: Երեխեն կարդացել է, դուրը եկել է, հարցրել է՝ կուզե՞ս ուղարկեմ, կարդաս, նա էլ 100 տոկոսով չի  կարդացել»:

Կարինե Մանուկյանի համոզմամբ՝ իր որդին ինքնասպանություն չի կատարել, այլ սպանել են, ըստ նրա՝ այդ մասին են վկայում մահացած որդու որոշ մասերի կապտած լինելն ու  որդու դաստակների քերծվածքները. «Դատաբժիշկն ասել է, որ այդ վերքերը մահվանից 12 ժամ առաջ են ղել, իսկ 12 ժամ առաջ նա եղել է ոչ թե ճտանոցում, այլ իրենց զորամասում»:

Գործում կան ապացույցներ, որոնք Վարդան Մելքոնյանի կողմնորոշման մասին տեղեկություններ են հայտնում, մասնավորապես, մերկ լուսանկարներ, տեսագրություններ: Այս ամենի մասին Վարդան Մելքոնյանի մայրն իր բացատրությունը տվեց. «Պարզապես երեխա է, կարող է վիդեոներ նայել է, հիմա ո՞ր տղան չի նայում էդպիսի բաներ, իր հեռախոսի մեջ ձայնագրություններ կան… մի հատ իր հետ ծառայող է եղել, երկու, երեք անգամ նկարված է եղել, երկուսում մենակ է եղել, մեկում հետը նա է եղել, նա է նկարել: Այդ տղան էլ պատմել է, որ Վարդանը խնդրել է իրեն նկարել, ինքն  էլ նկարել է, ինչ-որ odnoklassniki-ում մի աղջկա պետք է ուղարկեր, բայց նման բան չի եղել, odnoklassniki-ից պատասխան է եկել, որ նման բան չկա»:

Ըստ մեր զրուցակցի՝ դատահոգեբանական փորձաքննությամբ նշված է, որ իր տղան եղել է հոգեպես առողջ ու սեռական շեղումները չէին կարող նրան դրդել ինքնասպանության:

Այս դեպքով մեղադրանք է առաջադրվել զինծառայող Հովհաննես Մարգարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 55565 զորամասի 1-ին դիվիզիոնի 2-րդ մարտկոցի առաջին հաշվարկի ավագ օպերատոր, պարտադիր ժամկետային զինծառայող կոչումում շարքային զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված` ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 34-րդ հոդվածով սահմանված իր նկատմամբ զինվորական կոչման բերումով պետ հանդիսացող նույն դիվիզիոնի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտկոցի կառավարման բաժանմունքի ավագ ռադիոհեռախոսավար պարտադիր ժամկետային զինծառայող կրտսեր սերժանտ Վարդան Մելքոնյանի մահճակալին մշտապես քնելու իր առաջարկը վերջինիս կողմից մերժելու պատճառով 2017 թվականի հուլիսի 22-ին` ժամը 23:30 սահմաններում նշված զորամասի առաջին դիվիզիոնի կենցաղային սպասարկման սենյակում վիճաբանել է կրտսեր սերժանտ Վ. Մելքոնյանի հետ,  որի ընթացքում, խախտելով կարգապահական կանոնագրքի պահանջները, հայհոյանք տալով՝ բռնություն է գործադրել իր նկատմամբ պետ, կրտսեր սերժանտ Մելքոնյանի նկատմամբ, մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին, որն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. տուժող Վարդան  Մելքոնյանի մոտ առաջացել է խիստ ընկճված հոգեվիճակ, որի հետևանքով ժամեր անց վերջինս զինվորական գոտիով ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Արփինե  ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930