OperaNews հանրահայտ հանդեսն իր վերջին համարում ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի գործունեությանը եւ նրա լուսանկարն է հրապարակել համարի շապկին: Նա սպասված ու պահանջված երգչուհի է աշխարհի լավագույն բեմերում ու համերգասրահներում, նաեւ հայ-լիտվական մշակութային կապերի յուրօրինակ խորհրդանիշն է:
Հասմիկ Գրիգորյանը ճանաչված օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի եւ լիտվացի սոպրանո Իրենա Միլկյավիչույտեի դուստր է: Հիշեցնենք, որ նա անցյալ տարի ժամանել էր Երեւան եւ հոր հիշատակին նվիրված մենահամերգ ունեցել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ