Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Դավիդյանցի խոսքերում տողատակեր չկան․ կասկածելի դեպքերը փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել․ ԱՆ խոսնակ

Հունիս 07,2020 14:33

Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում:

Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին:

Իսկ իրականում դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել, թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են:

Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին:

Ալինա ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՀՀ ԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2645553762213067

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930