ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել: Վարչապետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքի վրա բոլոր խաղադրույքները դնելը և կառավարող ուժի դեմ համավարակի պայմաններում կոնսոլիդացիայի կոչ անելը՝ քաղաքական ու անձնական մղումներին հագուրդ տալու նպատակով, նույնն է, ինչ պատերազմական վիճակում դավադիր գործողություններ ձեռնարկելը պետության դեմ: Բայց, իհարկե, որոշ մարդիկ դա փորձում են հրամցնել «երկրի մասին մտածողների, հանուն ժողովրդի ու պետության» բարձրագոչ ելույթներով:
Այո՛, չունենք թալանի ու կոռուպցիայի մեջ թաթախված լինելու փորձ:
Այո՛, չունենք ապարանքներ և մեր պաշտոնը չենք օգտագործել բիզնեսներ հիմնելու ու խլելու համար:
Այո՛, չենք կեղեքում ու չենք թալանում:
Եվ այո՛, հաղթահարելու ենք այս վիճակը:
Ափսոսում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն իրեն դիտարկում է ոչ թե Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների հետ այս ծանր իրավիճակը հաղթահարողի դիրքերից, այլ որպես մերժված, բայց վերականգնվել ցանկացող քաղաքական խմբերի մի մասնիկ»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/678011886096367?__xts__[0]=68.ARAt4g7ZrioXPVraRfr1e_SFB84e1tyNceUZ4CJUnBkOxqbH9l6TERhAAtmYrImmbb22NGnHjmZFtHiVaqjoX1tWcnyOE6AF8wfOIAA64VvGeCDo7bzI_SQLiHbqmXgs85u44iwriq3sBR0ffzJyu75sGYPQ3WrA1O-1BErMj3mlwQBlolhnR0KrGO3r70id-qBLgIms80E25-_bcPKWPrXD_VFna6uMjdZDMzipTEJ9hLBCDNkcXIrcIBjI6o_WtgcaXzhm47cUcLPPuGDN14qkyiyg85pmc8bfjLvyp7RjRbw69Rzi93Q6i14_N5m7SoMJeN7MCC5yvALGSA4&__tn__=-R
Լիլիթ Մակունցին պատասխանել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Երբ իմ հարգարժան գործընկեր Լիլիթ Մակունցը եւ իր խմբակիցները անհասկանալի բուռն արձագանք են տալիս Գագիկ Ծառուկյանի՝ ստեղծված իրավիճակին տրված օբյեկտիվ գնահատականներին եւ մի ողջ կուսակցություն հանվում է մարտական դիրքեր, ստիպված եմ իմ գործընկերոջը հիշեցնել, որ Գագիկ Ծառուկյանի մտահոգություններից ընդամենը պետք էր հետևություններ անել, եւ ոչ թե անձնական վիրավորանք հասցնելու SOS հրահանգ տալ ու հրահանգին ենթարկվել։
Ու երբ, հարգելի Լիլիթ, խոսում եք մերժված քաղաքական խմբերի մասնիկների եւ ատոմների մասին, նորից ստիպված եմ եւս մեկ անգամ թարմացնել բոլորի հիշողությունն ու եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչպես նախորդ իշխանությունը մեկ հրահանգով, մեկ գիշերում կալանավորեց մեր մոտ 700 թիմակիցների եւ համախոհների, ինչպես մեկ հրահանգով «Բարգավաճ Հայաստանի» դեմ կազմակերպվեց խայտառակ եւ անբարո քարոզարշավ, երբ նախորդ իշխանության կողմից օգտագործվեցին ամենաամոթալի քարոզչական գործիքները։ Ու էդ ֆոնին մենք իրավունք ունենք տրամաբանական հարցադրում անել՝ թե էդ ինչպե՞ս է լինում, որ դուք եւ ձեր թիմակիցները, հեղափոխության օրերին արագաչափեր էիք փակում, ոստիկանների ձեռքից զենք էիք վերցնում, Ռադիոտուն էիք գրավում եւ նախկին իշխանությունն այդ ամենը իդեալական մարսում էր ու որեւէ քայլ չձեռնարկեց։
Չէ, ես ոչինչ չեմ ակնարկում. ընդամենը երբեմն-երբեմն հռետորական սույն հարցը բարձրացնելու օբյեկտիվ ցանկություն է առաջանում՝ թե իրականում ո՞վ է ում շարունակությունը»։
https://www.facebook.com/photo.php?fbid=745071186313275&set=a.102014030618997&type=3&theater