Մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց։
Հունիսի 7-ին` ժամը 00:05-ին, հաղորդում է ստացվել ոստիկանություն, որ Շենգավիթի մետրոյի մոտ կրակոցներ են հնչել:
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր. Սողոմոն Տարոնցի փողոցի 11/8 հասցեի մոտ հայտնաբերվել է 38-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված պարկուճներ:
Նշված հանցագործության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ոստիկաններին ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը՝ դատարկ փամփշտատուփով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
https://www.facebook.com/www.police.am/posts/3190768704276704?__xts__[0]=68.ARDl9QuW9SGQk9goNxbD6knGYT9sY9jH5NWdeORekp7gOg7EHpFFfQVZzzB5B9wYVqJwk5xxEzxh9IiKRLLZoO0J8DBT3ZlHH9vO9xzrCdM1vcHIfbZWY4eYIGRTgbR-0SLCwr6OZ5w7ouCKMVOZwPtWTQeJfijuJ_hfCkVl8VtaHEW6EEtk2aDk-s8LwoQTteVhwbkl09YBg7wfe6CYd4AO5UV6wvjIcdXV_MMCDTeVSJX7psn5c2kTVC6IJt_kAe30okIeph08fwJvOxbVRAbCe1qL7eygywsbLW3UYkz5A4AOjK77R4ZQdEfrV9GCyGFSECGzWAfjkgJCCIa3xg&__tn__=-R