Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից: Պատճառն այն է, որ մեր սիրելի հայրենակիցներից մեկը Ձորագյուղից գնացել է Գողթ գյուղ թաղման, երեք-չորս օր անց թաղման է մասնակցել իրենց գյուղում, ինչի արդյունքում Ձորագյուղում արդեն ունենք կորոնավիրուսի 63 դեպք: Այս 63-ից մի քաղաքացի թաղման է մասնակցել Ծովասար գյուղում:
Նման դեպք ունեցանք նաև Դդմաշենում, երբ Հրազդանից եկան թաղման, սգակիր տան անդամներին վարակեցին, ինչի հետեւանքով այդ տան պապը մահացավ, գյուղում ունեցանք 100-ից ավելի դեպք, Դդմաշենը փակեցինք։ Դդմաշենի թաղման հետ կապված մարզի 6 այլ համայնքներում ունեցանք վարակվածներ։
Սիրելի հայրենակիցներ, հարգեք մարդկային կյանքերը, մի խախտեք հակահամաճարակային կանոնները:
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2657338611253184?__xts__[0]=68.ARD5WAyLXc94ScNTQRX3bhjFhmdp4X0ifrfRaJHA-2HdmVYf_uE_fwShC7gUXVeyDn7FHMugVlG1sG8V5xFkBqj4AvYf8yx0w3cEzFg8fyAGUb_NGW1G3Bk0ptsacww67-A8fM4VQq3fdU69Yqy7-Cd43n3hG1m4U10QTixV-biR2dATmIfUah_SX4wPG-rzcx27AwFLmx_htjKxDrwyca5ZxMGRBhG83jKMnTLMewcnCDBu-1RNYJgffNwGWPAF7eAV6pb0QjY2QbdmhfqWfffM1rv-Ov2xPLuNuOSIMfPrwotiJr2TITSBvloL3aSIKrEYK3ZRi2H62VwXkVskhQJWQy98QVB9c5lMZxfxvXemZ6w94H2qTA&__tn__=-R