Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք ամենագետն են․․․». Գագիկ Ծառուկյանի ելույթը՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստում. (Տեսանյութ)

Հունիս 05,2020 23:50

Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել, հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել և հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա: Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա մասնավորապես ասաց. «Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Իհարկե, մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, և իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես այսօր ինչ ասում եմ, բոլորը հիմնավորված է փաստացի, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։

Հիմնական խնդիրը, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, և դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։ Կարող եք նայել՝ փաստացի ասված է մեկ տարի առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, այլ հիմնական պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, և կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա, կան խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է դրա իրականացմանը։ Ես այն ժամանակ ասել եմ, որ այս կազմով, կառուցվածքով անհնար է այդ սպասումներն իրականացնել, եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել՝ ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետև բոլոր ոլորտները ձախողված են»:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. «Ես՝ որպես քաղաքական ուժի ղեկավար և որպես ՀՀ քաղաքացի, ում համար մշտապես կարևոր է եղել իր երկրի անվտանգությունը, կարևոր է եղել երկրի բարեկեցությունն ու բարգավաճումը, դիմում եմ Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին. համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930