Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ես տեսնում եմ՝ ինչպես են մեր քաջ ԱԱԾ սպաները ձերբակալում այս կամ այն ֆեյքին, ինձ մոտ ծիծաղ է առաջանում». Դավիթ Սանդուխչյան

Հունիս 05,2020 22:50

«Հեղափոխությունից հետո ազատությունն այլ կերպ ընկալվեց, քանի որ դրանից առաջ չկար այդ ազատությունը, հետևաբար մեզ մոտ օբյեկտիվ պատճառով ընկալումների և դրսևորումների խնդիրներ առաջացան»,- «Մեդիա կենտրոն»-ի՝ տեսակապի միջոցով կազմակերպած «Առցանց ատելություն. հնարավո՞ր է օրենքով պայքարել դրա դեմ» թեմայով քննարկմանը հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ նա՝ ատելության խոսքի կարգավորումների մասին խոսելիս չպետք է մոռանալ  ԶԼՄ մասին օրենքը, որը համահունչ կլինի այսօրվա մեդիա իրականությանը. «Նախ պետք է տալ ատելության խոսքի ձևակերպումը, հետո հեռացնել այդ ատելության խոսքը, դրանից հետո գոնե քանակական առումով ատելության խոսքի դրսևորումները կսահմանափակվեն»: Պատգամավորի համոզմամբ՝ պիտի կարողանան օրինական խոսքը տարբերակել ատելության խոսքից, որ չստացվի՝ օրենսդրական մակարդակում միլիմետր անգամ սահմանափակում են  խոսքի ազատությունը:

Իրավաբան Դավիթ Սանդուխչյանն ասաց՝ ընդհանրապես, երբ խոսքը ատելության խոսքի մասին է կամ զրպարտության, կամ համացանցում որևէ այլ դրսևորման մասին, իր մոտ միշտ սկեպտիկ մոտեցում է. «Իհարկե, որսալ ատելության խոսքը համացանցում կամ փորձել ինչ-որ ձևով պայքարել համացանցում դրա դեմ, մանավանդ այսօր, երբ այդքան լայն զարգացում ստացան սոցցանցերը, և բոլոր մարդիկ գրեթե ստացան իրենց երկրորդ թվային ինքնությունը, որը ապրում է համացանցում, բավականին դժվար է»:

Խոսելով օրենսդրական նախաձեռնությունների մասին և նաև ԱԱԾ գործողությունների մասին՝ իրավաբանն ասաց. «Երբ ես տեսնում եմ՝ ինչպես մեր քաջ ԱԱԾ սպաները ձերբակալեցին այս կամ այն ֆեյքին, ինձ մոտ ծիծաղ է առաջանում: ԱԱԾ-ն լուրջ խնդիրներ պիտի լուծի, իսկ իրենց ֆեյք են որսում: Դա պետական միջոցների վատնում է»:

Ըստ Դավիթ Սանդուխչյանի՝ առաջին հերթին պետք է քարոզչական աշխատանք տարվի: Իսկ օրենսդրական փոփոխություններն արդյունավետ չեն լինի, եթե չունենանք արդար դատարան: Այս հարցում իրավաբանը լավատես չէ. «Նոր իշխանություններից ակնկալվում էր շատ ավելի լուրջ քայլեր դեպի դատական համակարգի բարեփոխումներ, որը չենք տենում. նույն դատավորներն են, նույն գործընթացը: Երևի թե դա է պատճառը, որ թերահավատ եմ մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հանդեպ: Օրենք ընդունելով՝ հարց չեք լուծում: Պիտի համոզված լինենք, որ այն կիրառվելու է, և ձեր դատական համակարգը պատրաստ է այն կիրառել: Իսկ եթե գիտեք, որ այդ օրենքը չի աշխատելու, գուցե չարժի այն ընդունել և մտածել այլ մեթոդ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930