Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կասեցվել է կառավարության 1 և 3 տներում հանրային սննդի կետերի գործունեությունը

Հունիս 05,2020 21:52

Տեսչական մարմիններն այս ժամանակահատվածում հատել է 22 հազար ստուգողական այցերի շրջանակը, ինչը շատ մեծ ծավալ է: Այսօր այս մասին պարետատուն նիստից հետո ճեպազրույցում ասաց  տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

Նա նշեց, որ այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն, այսօր 796 ստուգման  արդյունքում կասեցվել է 220 տնտեսվարողի գործունեությունը: Այս գործողություններում, ըստ Ասոյանի, ներգրավված են բոլոր տեսչական մարմինները։

Գրասենյակը տնտեսավարողներին պատշաճ իրազեկում է պարետատուն կանոնների փոփոխությունների մասին։

Տեսչական մարմինները ոստիկանության հետ աշխատանքներ են իրականացնում, եւ ինչպես ասաց Ասոյանը, հատուկ միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Փոքր կենտրոն, Մեծ կենտրոն,Արաբկիր վարչական շրջաններում․ «Մենք նախապես չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները այո, անակնկալի գան եւ պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար: Բայց մեր նպատակը պատժելը չէ»։

Ըստ Ասոյանի, այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները․«Օրինակ, մենք այսօր կասեցրել են կառավարության 1 եւ կառավարության 3 տներում գործող հանրային սննդի կետերը: Կասեցրել ենք նաեւ բուժհաստատության գործունեություն, որը եւս խնդիրներ էինք արձանագրել: Ունենք նաեւ դեպք մանկապարտեզի կասեցման։ Հատուկ եմ նշում այս դեպքերը, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ կանոնները բոլորի համար են եւ դրանք ենթակա են կատարման»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930