Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն՝ իր էջում անհատական տվյալներ հրապարակելու մասին․«Դրանք հրապարակային նշանի ներքո, այդպիսով թույլատրել են վերահրապարակել իրենց լուսանկարները»

Հունիս 05,2020 21:01

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ֆեյսբուքի իր էջում հակահամաճարակային կանոնները խախտող քաղաքացիների լուսանկարները հրապարակելուն եւ դրա մասին քննադատությանը, քանի որ անձնական տվյալներ է հանրայնացնում, ասաց՝ բոլոր քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք այդպիսով բոլորին թույլատրել են վերահրապարակել  դրանք։

Ընդ որում, Փաշինյանի հրապարակած այդ լուսանկար-ահազանգերից որոշների տակ գրում էին, որ դրանք հին են, կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը։

«Ցանկացած հրապարակում ահազանգ է, եթե որեւէ ահազանգ չի հաստատվում, շատ ավելի լավ, նաեւ ծառայում է իր նպատակին։ Բայց ես ուզում եմ բերել մի օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազմակերպության կողմից կազմակերպվել է մի խայտառակ միջոցառում՝ ոչ միայն այն առումով, որ հավաքույթ է տեղի ունեցել, այլ  նաեւ բեմական համարներ են ցուցադրվել, որ այդ միջոցառումը, որ տեղի է ունենում, արգելված է»,- ասաց վարչապետը։

Նա վստահեցրեց՝ այս հարցը քննարկել են անհատական տվյալների պաշպանության գործակալության հետ եւ բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք այդպիսով բոլորին թույլատրել են վերահրապարակել իրենց լուսանկարները։

Փաշինյանի ներկայացմամբ՝ եթե ոստիկանները որեւէ մեկին բերման ենթարկեն ու դա ցուցադրվի ուղիղ եթերով, ոչ մեկի մոտ հարց չի ծագի, թե ինչու ոստիկանության  կատարած գործողությունը կատարվում է առնաց քաղաքացու համաձայնությունը հարցնելու․ «Բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր եւ մենք ամեն ինչ կանենք այդ տվյալները պաշտպանելու համար։ Բայց մյուս կողմից կա հանրային շահ, կա օրինականության շահ եւ ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում միանալ այդ ֆլեշմոբին՝ հնարավորինս անհատական տվյալները պաշտպանելով»։

Նելլի  ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930