Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու եղբայրների կողմից ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածքներ հասցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Հունիս 05,2020 23:40

Ավարտվել է եղբայրներ Ս. և Հ. Գալստյանների կողմից 2019թ. հոկտեմբերի 16-ին «Չի-Չի» գեղեցկության սրահից գողություն կատարելուց հետո Ազատության պողոտա և  Բաբայան փողոցի խաչմերուկում ՀՀ ոստիկանության երկու ծառայողների նկատմամբ, նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, բռնություն գործադրելու, նրանցից մեկի հաշվեցուցակային զենքը հափշտակելու և դրանով ոստիկանության մյուս ծառայողին սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննված քրեական գործով եղբայրներից Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություններ կատարելու և իշխանության ներկայացուցչից նկատմամբ իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու  համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2020թ. ապրիլի 3-ին քրեական գործից վերջինիս վերաբերյալ անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

Նախաքննությամբ պարզվել է, որ մյուս եղբայրը՝ Հ. Գալստյանը, բացի վերոնշյալ հանցավոր արարքներից, կատարել է մի շարք գողություններ, որոնցից մի քանիսը՝ անչափահաս Ռ. Մ.-ի հետ, ով, իր հերթին, գողություն է կատարել Ա. Հ.-ի հետ:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցության հիման վրա Հ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով (այդ թվում նաև մի խումբ անձանց հետ) բազմադրվագ գողություններ կատարելու, կամ դրանց հանցակցության, դիտավորությամբ գույք ոչնչացնելու կամ վնասելու, իր  ծառայողական գործունեության հետ կապված անձի սպանության, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով զենքի հափշտակության, իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Անչափահաս Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել բազմաթիվ դրվագներով նմանատիպ գողություններ կատարելու համար, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը, իսկ Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել նմանատիպ գողություն կատարելու, նմանատիպ գործողություններին հանցակցության, գողության փորձ կատարելու, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և այսօր՝ 2020թ. հունիսի 5-ին, քրեական գործի հետ ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930