Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է կորոնավիրուսից բուժվածների թիվը քիչ․ պարզաբանում է վարչապետը

Հունիս 05,2020 20:50

Այսօր պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը շատ փոքր է, պատասխանեց՝ նախկինում այդ թիվը դուրս էին բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս են բերում միայն ծանր եւ առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացման վիճակում:

«Ես կարող եմ բերել մեր ընտանիքի օրինակը: Փառք Աստծո, մենք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը, մենք վարակված ենք կորոնավիրուսով, եւ եթե այսպես շարունակվի, մենք կառողջանանք առանց որեւէ բժշկական միջամտության: Բայց մեր տվյալը կարձանագրվի ընդհանուր դրական ախտորոշվածների թվում, բայց չի հաշվառվի բուժվածների թվում, որովհետեւ մենք որեւէ բուժում չենք ստանում: Այսօր մենք հիվանդությունը տանում ենք ասիպտոմ, ինչպես հազարավոր քաղաքացիներ եւ բուժումը տեղի է ունենում առանց բժշկական միջամտությամբ, եւ քանի որ այդ բուժումը չի արձանագրվում բժշկական փաստաթղթերով, վիճակագրության պատճառը դա է։ Իսկ ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների բուժումը ավելի երկար է տեւում»,-ասաց վարչապետը։

Նա նշեց՝ այսօր պարեատանը քննարկել են տոտալ սահմանափակումների որոշում կայացնելու մասին, բայց այսօր այդպիսի որոշում չեն կայացրել, չեն կայացնի քանի դեռ ունեն հնարավորություն չանել դա: Բայց հենց այսօր կամ վաղը այդ հնարավորությունը կարող է սպառվել»։

Փաշինյանն ասաց, որ այդ հարցը կարող են լուծել երկրի տնտեսական կամ առողջապահական ցնցումների, իսկ դա յուրաքանչյուրի վարքագծից է կախված՝ պահպանել հակահամաճարակային կանոնները։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930