Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․ «Պետք է հակահամաճարակային զանգվածային շարժում սկսել»

Հունիս 05,2020 20:22

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի վիճակը բավականին ծանր է եւ առայժմ դեռ ծանրանում է։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ քննարկել են մի քանի սցենարներ՝ տոտալ արգելափակումներ, պարետային ժամ սահմանել, տնտեսական գործունեության որոշ մասի արգելք․«Ինքս ներդաշնակ չեմ  որոշումներից որեւէ մեկի կապակցությամբ։ Մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մի քանի խնդիրներ։ Մենք  ելնում ենք այն կանխավարկածից, որ համաճարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին,  բայց հարցն այն է որ դա հիմնավորող, ապացուցող որեւէ տվյալ չկա, որ պիկը լինելու է հունիսին, այլ ոչ օգոստոսին կամ մյուս տարի։ Ամբողջ աշխարհում տարբեր դինամիկա է, եւ անորոշությունը շատ է»։

Փաշինյանի խոսքերով՝ իր պատկերացրած հիմնական լուծումն անհատական վարքագծի փոփոխությունն է. «Մենք միասին պետք է կարողանանք այս խնդիրը լուծել անհատական վարքագծի զանգվածային փոփոխություններով։ Ես հավատում եմ Հայաստանի հանրապետության քաղաքացուն ու մեզանից յուրաքանչյուրին։ Հավատում եմ, որ այս ու մյուս հարցերի լուծումը մեր գիտակցության մեջ է, պետք է գիտակցություն, վարքագիծ փոխելու ճանապարհով գնանք»։

Վարչապետն ասաց, որ պետք է զանգվածային հսկողություն սահմանել մեր միջավայրի վարքագծի նկատմամբ եւ պետք է հակահամաճարակային զանգվածային շարժում սկսել»։

«Մեր առողջապահական համակարգը հրաշքներ է գործում, մարդիկ մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին։ Մեր խնդիրն այն է, որ համակարգի կարողությունները չսպառվեն, պետք է կարողանանք  հիվանդանալ եւ վարակվել այնքան, որքան առողջապահական համակարգը կարող է ընդունել ու որքան մահճակալների եւ վերակենդանացման բաժանմունքում տեղ կլինի։ Մենք իհարկե, զարգացնում ենք այդ  հզորությունները»,-ասաց Փաշինյանը։

Նա նաեւ նկատեց՝ ՀՀ քաղաքացու վարքագծի փոփոխության շնորհիվ է, որ  հասել է վարչապետի պաշտոնին։

«Այն, որ մենք դեռ այսօր որոշում չենք կայացրել  պարետային ժամ սահմանելու  ու սահմանափակումներին վերադառնալու մասին, չի նշանակում, որ չենք կայացնի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930