Լրահոս
Օրվա լրահոսը

Խորոված պատրաստելու հետ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համեմատությունը ճիշտ և դիպուկ էր․ Սուրեն Գրիգորյան. «Ա1+» (Տեսանյութ)

Հունիս 05,2020 20:40

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին այդպիսի հարցեր ուղարկելը հարված էր ՍԴ հեղինակությանը։ Խոսքը վերաբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեխսագրվող ՔՕ 300․1 հոդվածը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան լինելու և այլ հարցերին, որոնց մասին ՍԴ-ն խորհրդատվական կարծիք էր խնդրել եվրոպական դատարանից։ ՄԻԵԴ-ն անցած շաբաթ հրապարակել էր իր այդ կարծիքը՝ չպատասխանելով ՍԴ 4 հարցերից 2-ին։ Եվ պատգամավորի կարծիքով՝ դա ՍԴ-ի համար ցանկալի վիճակ չէ։

«Կարծում եմ, նորմալ չէ, որ բարձր դատարանը չի կարող պահանջներին բավարարող հարցեր ուղղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։

Ս․Գրիգորյանն անդրադարձավ նաև դատաիրավական բարեփոխումների, մասնավորապես դատավորների վեթինգի թեմային և հաստատեց, որ այսօր կան կոռումպացված դատավորներ։ Եվ որ լավ դատավորներ ունենալու համար հիմա բավականաչափ նախադրյալներ չկան։

«Այդ նախադրյալները ստեղծում են արժանապատիվ աշխատավարձը, այդ նոր թեկնածուների՝ թեկնածությունն առաջադրելուց մինչև դատավոր դառնալու պրոցեսի որոշակի կարգավորումը և այլն»,- նշեց նա։

Պատգամավորը հավատում է, որ կան դատավորներ, որոնք նախկինում շատ մեծ չարաշահումներ չեն թույլ տվել։

«Բայց եթե խոսում ենք այն դատավորների մասին, որոնց մատնանշում են մեր ընդդիմախոսները, չեմ հավատում, որ աշխատավարձի բարձրացմամբ կամ այլ գործիքակազմով նրանք վերափոխվեն։ Նրանք պետք է հեռանան։ Բայց նրանց հեռացումն էլ պետք է լինի այնպիսի հիմքերով ու գործիքներով, որ վաղը նրանք ոչ միայն չկարողանան վերականգնվել, այլ մենք փոխհատուցում չվճարենք»,- ասաց Ս․Գրիգորյանը՝ համոզմունք հայտնելով, թե նախկինում սխալներ թույլ տված դատավորը նորից սխալներ է թույլ տալու և հայտնվելու է կարգապահական վարույթի տիրույթում։

Ինչ վերաբերում է վեթինգին և դատաիրավական բարեփոխումներին, Ս․Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորոված պատրաստելու հետ արած համեմատությունը շատ ճիշտ ու դիպուկ է համարում։ «Այդ սպասումները վարչապետը համեմատել է երկար ժամանակ հաց չկերած, քաղցած մարդու հետ։ Պետք է երկար գնալ, որ երեսը եփվի, մեջն էլ չվառվի»,- եզրափակեց Ս․Գրիգորյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930