Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Պարզագույն լեւոնիզմ». Մարգարիտ Եսայան

Հունիս 05,2020 19:11

«Պարզագույն լեւոնիզմ»,- այսպես է բնութագրում ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը`առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեք կետից բաղկացած հրապարակումը, որում Տեր-Պետրոսյանը կորոնավիրուսի վարակը պատերազմ է բնորոշում Հայաստանի դեմ եւ մեղադրության է ընդդիմությանը`պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքար տանելու համար:

«Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- մասնավորաբար, արձանագրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Aravot.am-ի հետ զրույցում Մարգարիտ Եսայանը Տեր-Պետրոսյանի երեք կետերին, երեք կետով պատասխանեց.

«Ա․ Կորոնան եկավ փրկելու Նիկոլին, կեցցե կորոնան

Բ․ Նիկոլին մի նեղեք, թողեք իմ ծրագիրը իրականացնի

Գ․ Նիկոլի խելահեղությունը իմ սրտով է, ով չի ընդունում այդ խելահեղությունը, ազգի դավաճան է

Իսկ այժմ, ներկայացնեմ՝ ընդհանրական մտահանգում (ըստ Արիստոտելի, սա է հենց սիլլոգիզմը) ըստ իս՝ պարոն առաջին նախագահ, ուղղեք հայելին, որով նայում եք մեր իրականությանը, հուսամ, ավելի պարզ կտեսնեք, թե ո՞վ է ազգի դավաճանը եւ ինչպե՞ս է տանուլ տալիս ոչ միայն կորոնայի դեմ պատերազմը, այլեւ՝ ձեզ քաջ հայտնի Արցախի հարցի կարգավորման ընթացքը․․․Ասում եք՝ «ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին», այ, սա արդեն նորություն էր, ուրախ եմ, որ վերջապես ազգից խոսեցիք, բայց եւս մեկ պարզագույն սիլլոգիզմ.

ա․ այսօր ձեր նշած իշխանության դեմ հենց ազգն է պայքարում

բ․ եւ պայքարում է՝ «ես եմ քեզ ստեղծել, ես էլ կոչնչացնեմ, սկզբունքով»․․․

Ամենայն հարգանքով․ միշտ օրիգինալ եք՝ ամեն ինչում ․․․»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. իրատես says:

    Դուք, ՀՀԿ ՝ անուղղելի եք, սա հիշեցնում է հեքիաթի՝ այն ՙ՚ հերոս՚՚ աքաղաղին,որ իր ծուղրուղուն է շարունակում՝ նույնիսկ ճանապարհորդելով թագավորի ստամոքսում.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930