Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն մեր, այլ նաև դիմացինի կյանքն ու առողջությունը». Ռոմանոս Պետրոսյան

Հունիս 05,2020 17:58

Հիմք ընդունելով համավարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների թվի աճը, ինչպես նաև առաջնորդվելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մեր մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել է

  • հնարավոր բոլոր դեպքերում բացառել համայնքի տարածքում մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում թույլ տալ դրանց անցկացումը նվազագույն թվաքանակով մարդկանց մասնակցությամբ՝ մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադիր պայմանով
  • համայնքի տարածքում իրականացնել բնակչության իրազեկում՝ կապի բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ՝ բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, համացանցային կապով ու հեռախոսակապով, այդ թվում՝ նաև բջջային կապի կարճ հաղորդագրությունների (sms) միջոցով:

«Այլևս պետք է ընդունել և հասկանալ, որ մեր սոցիալական, անձնական պատասխանատվության թերացմամբ կամ բացակայությամբ նպաստում ենք ոչ միայն այս ճգնաժամի խորացմանը, այլ ավելի դժվարացնում նաև համավարակի դեմ պայքարող բոլոր օղակների խնդիրներն ու աշխատանքը:

Ուստի, դրսևորելով հանրային լուրջ վերահսկողություն և սոցիալական բարձր պատասխանատվություն, կարող ենք շատ ավելի վաղ և արդյունավետ հաղթահարել համավարակով պայմանավորված առկա սպառնալիքները։

Եվս մեկ անգամ խնդրում եմ՝ դրսևորել պատասխանատվության բարձր նիշ և գիտակցել, որ յուրաքանչյուրիցս է կախված ոչ միայն մեր, այլ նաև դիմացինի կյանքն ու առողջությունը»,- նշել է Կոտայքի մարզպետը:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930