Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակի իրականացվել՝ անկախ դպրոցների փակ լինելու հանգամանքից

Հունիս 05,2020 18:05

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակի իրականացվել՝ անկախ դպրոցների փակ լինելու հանգամանքից: Այս մասին համատեղ նամակ են ստորագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը:

Ըստ համաձայնագրի՝ ծրագիրը կշարունակվի իրականացվել, սակայն «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար:

Պարենի համաշխարհային ծրագիրը կհատկացնի շուրջ 233 մլն դրամ՝ որպես միանվագ աջակցություն՝ համավարակի պայմաններում ծրագիրը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում արդյունավետ իրականացնելու նպատակով:

Ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ:

Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կնույնականացնի շահառուներին՝ ամբողջական ցուցակը փոխանցելով պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին:

Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստնի վճարումը:

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930