Անգամ ձեր գործոնը այնտեղ լինելու չզսպեց, որ Գավառում գնային մարդկանց կոկորդները կտրեին. Այսօր ԱԺ-ում լրագրողների այս դիտարկման ի պատասխան՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն ասաց. «Այդպես չէ: Ցանկալի կլինի լրատվությունը տարածել այնպես, ինչպես որ կա: Ամբողջ հասարակությունը շուրջ մեկ օր լարված լսել էր, որ երկու մարդու մորթել են, բայց ընդամենը…»:
Դիտարկմանը, որ դա փաստում են բժիշկները, փաստաբանները՝ կոկորդները ծակել են՝ ոստիկանապետը պատասխանեց. «Կոկորդ ծակել եւ 4 զոհ ունենալ, վերջում պարզել այլ բան…»:
Թե ինչո՞ւ քավության նոխազ ընտրվեց Գեղարքունիքի ոստիկանապետը, երբ ի վերջո նա եղել էր իր հետ՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Լրատվությունը պետք է լինի փաստերի վրա հիմնված ու իր մեջ ապատեղեկատվության էլեմենտներ չպարունակի: Քավության նոխազ չընտրվեց, Գեղարքունիքի ոստիկանապետը պետք է կանխատեսեր, որովհետեւ այդ տարածքի օպերատիվ իրավիճակի պատասխանատուն է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ