Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսավորում չպետք է տրամադրվի, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը. Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Սենատոր Մենենդեզի նամակը

Հունիս 05,2020 17:32

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Սենատոր Բոբ Մենենդեզի նամակը Կառավարության հաշվետվողականության գրասենյակին (GAO)՝ Ադրբեջանին տրամադրվող աջակցության գնահատման վերաբերյալ:

Հունիսի 3-ի իր նամակում Սենատոր Մենենդեզը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը «ակնհայտորեն չի ձեռնարկում» այն քայլերը, որոնք սահմանված են ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևով: 907 Բանաձևում մասամբ ասվում է, որ ԱՄՆ-ի կողմից որևէ օգնություն չի կարող տրամադրվել Ադրբեջանին «մինչ Նախագահը չսահմանի և այդպիսով չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի Կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական գործադրումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ»:

Անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած Համագումարի Ազգային քարոզչական կոնֆերանսի ընթացքում, Համագումարի ակտիվիստները մտահոգություն հայտնեցին 907 Բանաձևին համապատասխանության և Ադրբեջանին անհամաչափ աջակցություն տրամադրելու վերաբերյալ (ավելի քան 100 միլիոն դոլար), ինչպես նաև այն հարցի վերաբերյալ, որ Ադրբեջանի կողմից ԱՄՆ աջակցությունը կիրառվում է հայերի վրա հարձակվելու համար: Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնության անհանգստացնող անհավասարությունը խաթարում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ աջակցության ակտի 907 Բանաձևի բնույթն ու ոգին:

Սենատոր Մենենդեզի նամակում նշվում է նաև, որ Ադրբեջանին տրամադրվող  աջակցությունը «ահռելի աճել է» և որ «Կոնգրեսին ուղղված ծանուցումների բացակայության պատճառով դժվար է հասկանալ» 907 Բանաձևի «կասեցման շրջանակներում տրամադրվող աջակցության ամբողջ ծավալն և բնույթը»: Նա նաև բարձրաձայնեց մտավախություններ, որ «Կոնգրեսը չունի ամբողջական պատկերացում» Ադրբեջանին տրամադրվող «օգնության ծավալի, բնույթի և ազդեցության վերաբերյալ»:

Սենատոր Մենենդեզը, մասնավորապես, խնդրեց, որպեսզի GAO-ն, առնվազն, քննարկի ողջ ԱՄՆ արտաքին աջակցության բնույթն ու քանակը, որը Ադրբեջանի կառավարությանը տրամադրվել էր 907 Բանաձևի կասեցման համաձայն՝ բացվածքներով, ըստ տարվա, ֆինանսավորող հաշվի և իրականացնող գործակալության:

«Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակական հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ՝ ներառյալ Հայաստանի Տավուշի մարզում մանկապարտեզների թիրախավորումը, մենք լիովին սատարում ենք Սենատոր Մենենդեզի ջանքերը և կարծում ենք, որ ոչ մի ԱՄՆ ֆինանսավորում չպետք է տրամադրվի Ադրբեջանին, մինչ այն շարունակում է ակնհայտորեն և շարունակաբար խախտել հրադադարի համաձայնագիրը»,– հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930