Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի միակ հայկական գյուղում հայկական թանգարան է բացվել. Ermenihaber

Հունիս 05,2020 17:18

Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան է բացվել:

«Մուսա լեռ» անունը կրող թանգարանը գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4 կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում:

Վաքըֆլը գյուղի հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ այս թանգարանում ներկայացված ցուցանմուշները պատկերում են ոչ միայն հայկական մշակույթը,  այլև արտացոլում այդ տարածաշրջանում բնակվող մյուս ժողովուրդների մշակութային հետքերը։

Չափարը նշել է, որ իր կնոջ՝ Լորա Չափարի հետ միասին երկար աշխատանքներ են տարել թանգարանի հավաքածուի ձևավորման, ինչպես նաև թանգարանային ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներից և Թուրքիայի տարբեր շրջաններից ցուցանմուշներ են գտել և տեղափոխել Վաքըֆլը, սակայն հավաքածուի առյուծի բաժինը ձեռք է բերվել Վաքըֆլըի գյուղացիներից։

Նա թանգարանը նմանեցրել է մի  ֆիլմի, որտեղ ներկայացվում է Վաքըֆլըի լեզուն, մշակույթը, կրոնը և ճաշատեսակները։

Կորոնավիրուսի պատճառով պաշտոնական բացման արարողություն տեղի չի ունեցել, սակայն համավարակը հաղթահարելուց հետո թանգարանը բաց է լինելու զբոսաշրջիկների, այցելուների համար։

Հայկական «Մուսա լեռան» թանգարանում ցուցադրված են ազգային տարազներ, պատմական իրեր, զարդեր, ինչպես նաև մուսալեռցիների հայտնի հարիսայի մեծ կաթսաները։

Ermenihaber/ ntv․com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930