Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հունիս 05,2020 16:49

Խնդրանք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը.

1.Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, եթե նա, 3-4 օր վատ զգալով, չի կարողանում տեստավորում անցնել։ Հետո, ավելի վատանալով, մի կերպ հանձնում է տեստը և դրական պատասխանը ստանում 3-4 օր հետո։ Ընդհանուր առմամբ մոտ 10 օր լինելով հիվանդ՝ նա գնում է աշխատանքի, խանութ և այլն՝ դառնալով մեծ վտանգ շրջապատի համար։

2.Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ մայիսի 4-ին նրան հայտնում են սահմանափակումների վերացման մասին, և միայն մայիսի 18-ից պահանջում դիմակ կրել։ Իշխանության այդ անբացատրելի սխալի պատճառով, բաց թողնված 14 օրվա պատճառով մենք ունենք հազարավոր հիվանդներ և տասնյակ մահեր։

3.Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ վարչապետն ապրիլի 6-ին հայտարարում է, որ ուրբաթ օրվանից 1000 տեստ ենք անելու։ Այդ հայտարարության փուլում օրական հիվանդանում էր 30-40 մարդ։ Այսօր դարձյալ գտնվում ենք մոտ 1000 տեստի սահմաններում, երբ օրական ունենում ենք 500-700 հիվանդ։

4.Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ պետության կեսը համարվող Երևանը համաճարակի փուլում արդեն երեք ամիս է՝ չունի քաղաքային իշխանություն։ Ի տարբերություն աշխարհի մյուս քաղաքների՝ Երևանը չի ախտահանվում, բնակելի շենքերի ախտահանումը կրում է ձևական բնույթ։ Քաղաքային իշխանությունը չի մասնակցում համաճարակի դեմ պայքարին։

5.Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որը տեսնում է, թե ինչպես, իր համար տեստերի անհասանելիության պայմաններում, բարձրաստիճան պաշտոնյաները տեստավորվում են՝ երբ ուզում են, որքան ուզում են՝ «за кайф»։ Իսկ հետո ինֆանտիլ երջանկությամբ տեղեկացնում հանրությանը, որ պատասխանը բացասական է։ Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ ձևավորվել է բարձրաստիճանների արտոնյալ կաստա։

6.Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, որ իշխանական էլիտայի ցուցադրական վարքագիծը լրիվ այլ է, քան այն, ինչը նա քարոզում է հասարակ ժողովրդին։ Ո՞րն է քաղաքացու մեղավորությունը, երբ տրվում են անլուրջ բացատրություններ՝ Շուշիում պարետը չի արգելել բազմամարդ խնջույք։ Այդ ո՞ր օրվանից է վիրուսը տարածվում պարետի ցուցումներով, և ոչ՝ իր կենսաբանական հատկանիշների։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930