Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Դանիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա զարգացումը:
Նա Մարգրետե Երկրորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ