Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջին դասարանցիների հեռավար կրթությունը չաշխատող մի բան է». Սերոբ Խաչատրյան

Հունիս 05,2020 15:51

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ լուծում է տեսնում առաջին դասարանցիների եւ ընդհանրապես տարրական դպրոցի կրթությունը՝ կորոնավիրուսային իրավիճակում կազմակերպելու առումով, արդյոք նրանց դեպքում միայն հեռավարով կարելի՞ է բավարարվել:

«Առաջին դասարանցիների, տարրականի պարագայում հեռավար կրթությունը չաշխատող մի բան է: Դրա համար երկու տարբերակ ունենք: Եթե, իհարկե, իրավիճակը լավանա, ճիշտը վերադառնալն է, բայց եթե նույնիսկ չլավանա, կարելի է անցնել խառը ուսուցման, որ շաբաթվա մեջ գոնե երկու-երեք օր երեխաները դպրոց գնան: Մյուս դասարանները չգան՝ բացի առաջինից՝ չորրորդը: Մի օր առաջին դասարանցիներն ու երրորդ դասարանցիները գնան դպրոց, մյուս օրը՝ երկրորդն ու չորրորդը, որպեսզի սակավաթիվ երեխաներ լինեն դպրոցում:

Ընդ որում, դասերի տեւողությունն էլ պետք է լինի ոչ թե 45, այլ 30- 35 րոպե: Ամեն դեպքում, ֆիզիկական կապ անհրաժեշտ է, թեկուզ եւ կարճատեւ, թեկուզ ոչ այն ինտենսիվությամբ, ինչ նախկին դասացուցակներով: Ես այսպես եմ պատկերացնում լուծումը՝ կարելի է երկու-երեք օր դպրոց գնալ, մնացած օրերին հեռավար ուսուցում լինի, որը հնարավորություն կտա ուսուցչին գոնե տեսնել երեխաներին, շփում ունենալ: Հուսանք, իրավիճակը կլավանա»,-ասաց Սերոբ Խաչատրյանը:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը դպրոց փոխած, ավագ դպրոց ոտք դնող երեխաների պարագայում: «Այստեղ եւս խնդիր կա, որը կրկին կախված է իրավիճակից: Ավագ դպրոցի պարագայում հարցն այդքան բարդ չէ, քանի որ այդ երեխաները գոնե մինչեւ վերջերս դպրոց են գնացել ու գիտեն, թե ինչ է դպրոցը, իրենք կարող են գոնե ինքնուրույն սովորել: Թեեւ խնդիրներ կան՝ դպրոց են փոխում, նոր դասարան են գալիս, որտեղ միմյանց չեն ճանաչում, բայց նրանց խնդիրը համեմատելի չէ առաջին դասարանցիների, կրտսեր դպրոցի խնդրի հետ:

Առաջին դասարանը, իմ կարծիքով, անկախ իրավիճակից՝ պետք է պարտադիր դպրոց գնա, որովհետեւ եթե առաջին դասարան երեխան հեռավար «գնաց», ահավոր հետեւանքներև կլինեն, որոնք հետո անհնար կլինի շտկելը: Ուրիշ երկրներում տարրականները բաց են, նրանք առաջնահերթ տարրական դպրոցն են կարեւորում, օրինակ` Դանիան վաղուց բացել է կրտսեր դպրոցը»,-ասաց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930