Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման եւ բերման ենթարկելու հնարքը, որը, կարծում եմ, իրավաչափ է». պատգամավոր

Հունիս 05,2020 15:32

«Անհամաչափ ուժի կիրառման փաստ ես չարձանագրեցի: Եթե քաղաքացին՝ լինի հպարտ, թե ոչ, չի ենթարկվում ոստիկանության օրինական պահանջին, ու բանը հասնում է նրան, որ համոզման մեթոդն այլեւս արդյունավետ չի, պետք է հարկադրանքի մեթոդը կիրառվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով համացանցում ակտիվորեն քննարկվող տեսանյութին, որում Երեւանում ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացուն, նա էլ բղավում է, որ խեղդվում է, ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ոստիկանության նախկին պաշտոնյա Արմեն Խաչատրյանը:

Տեսանյութը նկարահանողն ասում է՝ «Նայեք, թե մի դիմակի համար ինչ են անում մեր ոստիկանները քաղաքացուն»:

Խաչատրյանը նկատեց. «Տվյալ դեպքում ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման եւ բերման ենթարկելու հնարքը, որը, կարծում եմ, իրավաչափ է: Չտեսա, որ ոստիկաններն անտեղի հարվածեն կամ այլ գործողություններ անեն: Պարզապես միջոցներ են ձեռնարկել՝ անձին բերման ենթարկելու համար: Ոստիկանը պարտավոր է դա անել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930