ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2020թ. հունիսի 4-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված մարդ կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, որի արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.:
Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին