Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորգիսյանն անկեղծ չի. քաղաքական շահարկման դաշտ է մտել». Տիգրան Կարապետյանի պատասխանը

Հունիս 05,2020 15:21

«Գեւորգ Գորգիսյանն անկեղծ չի: Մեղմ կգնահատեմ իր ասածները, որովհետեւ այս մեկ տարում չի եղել դեպք, երբ որեւէ խնդիր լինի: Մենք ի սկզբանե որոշել էինք, որ սա ապաքաղաքական գործընթաց է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի մեղադրանքներին, թե 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջին շրջանի աշխատանքում հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ընդդիմությանը չի ներգրավել, ասաց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Գորգիսյանը քաղաքական շահարկումների դաշտ է մտել:

«Սկսենք նրանից, որ պարոն Գորգիսյանը երկու նիստի չի մասնակցել, իսկ ուսումնասիրման նյութերը հանձնաժողովի բոլոր անդամներին հասանելի են ցանկացած պահի: Մնացածը քաղաքական շահարկումների դաշտում է: Ընդդիմությունն առաջին օրից մասնակցել է, ուստի պարոն Գորգիսյանին խորհուրդ կտայի հանձնաժողովի աշխատանքին քաղաքական երանգ չտալ: Մենք օբյեկտիվորեն ենք կազմելու զեկույցը»,-վստահեցրեց Տիգրան Կարապետյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930