Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է ՊԵԿ ղեկավարի՝ Դավիթ Անանյանի հեռանալու պատճառը

Հունիս 05,2020 14:46

Aravot.am-ի տեղեկություններով, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանի հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաեւ համակարգի մի քանի պրոֆեսիոնալ կադրեր: Սակայն առայժմ այդ մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՊԵԿ լրատվական ծառայությունից նույնպես հայտնեցին, որ իրենք այլ աշխատակիցների՝ դիմում ներկայացնելու մասին պաշտոնական տեղեկատվություն չունեն:

Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ի՞նչն է եղել Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառը, ՊԵԿ լրատվականից հայտնեցին. «Վարչապետի հետ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որեւէ խնդիր չի եղել: Տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի `կապված կադրային խնդրի հետ: Պարոն Անանյանը նախընտրել է ինքը հեռանալ, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»:

Aravot.am-ի աղբյուրի տրամադրած տեղեկության համաձայն, իրականում Դավիթ Անանյանի հրաժարականի հիմքում ընդամենը Արարատյան մաքսատան լուսանկարների պատմությունն է, որոնք օրերս տեղադրվեցին վարչապետի ֆեյսբուքյան էջում:

Արարատյան մաքսատուն: Պարոն Անանյան, կարգավորեք արագ,- գրել էր վարչապետը:

Վարչապետի կողմից պահանջ է եղել, որ նշյալ մաքսատան պատասխանատուները հեռացվեն, քանի որ լավ չեն հսկում մաքսատանը մարդկանց դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության ապահովման հարցը, սակայն Անանյանը դեմ է արտահայտվել եւ ինքն է նախընտրել հեռանալ։

Հիշեցնենք, որ երեկ ՊԵԿ ղեկավարը հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն չէր պարզաբանել հեռանալու բուն պատճառը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930