Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորը՝ աղմկոտ տեսանյութի մասին. «Չի նկարված, թե ինչ է նախորդել բերման ենթարկելուն»

Հունիս 05,2020 14:40

«Տեսանյութի մի պահը տեսա միայն, բայց նկատեցի, որ տեսանյութը նկարահանվել է ոչ սկզբի պահից: Այսինքն, չի նկարահանված, թե ինչ է սրան նախորդել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով համացանցում ակտիվորեն քննարկվող տեսանյութին, որում Երեւանում ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացուն, նա էլ բղավում է, որ խեղդվում է, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Տեսանյութը նկարահանողն ասում է՝ «Նայեք, թե մի դիմակի համար ինչ են անում մեր ոստիկանները քաղաքացուն»:

Գայանե Աբրահամյանը շեշտեց. «Շատ կարեւոր է, թե այս ոստիկանական գործողությունն ինչից հետո է եղել: Տեսանյութում քաղաքացին ասում է՝ «սպասեք, գալիս եմ»: Հետեւաբար, նրան բերման են ենթարկում, իսկ բերման ենթարկելուն նախորդում է բացատրական աշխատանք, դիմակ կրելու պահանջ, պահանջի չկատարման դեպքում՝ արձանագրության կազմում: Այս բոլոր գործողությունները նկարահանված չեն: Ուստի միայն բերման ենթարկելու պահը տեսնելով՝ չենք կարող գնահատական տալ»:

Գայանե Աբրահամյանը նշեց, որ կփորձի կատարվածի հանգամանքները պարզել, գուցե տարածքում տեղադրված տեսախցիկներ կան. «Գուցե քաղաքացին խախտում է արել, կամ հայհոյել է ոստիկանին, չի ենթարկվել նրա օրինական պահանջին, ինչին հաջորդել է բերման ենթարկելը: Դա էլ ամենամեղմ ձեւով չի արվում: Եթե մարդն ընդդիմանում է, բնականաբար, ուժ է կիրառվում, եւ դա է իրավաչափ եւ համաչափ ուժը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930